Փաշինյանն Ալիևի նկատմամբ կոռեկտությունից ելնելով հայ ժողովրդին չի ասի՝ ի՞նչ խնդիր կա ստորագրվելիք թղթի մեջ

«Խաղաղության պայմանագրի մեջ ոչ մի միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Ամբողջ բովանդակությունը, առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսը, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթը համարում է խաղաղության պայմանագրի՝ ժողովրդի հետ քննարկում. «ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ենք ունենում, դա զուգահեռ թարգմանվում է և մեր հարթակներից հեռարձակվում է, բա դա ի՞նչ է, եթե ոչ՝ ժողովրդի հետ քննարկում: Տասնյակ հանդիպումներ տասնյակ բնակավայրերում, բա դա ի՞նչ է, եթե ոչ՝ ժողովրդի հետ քննարկում»:

Նա նշեց, որ համաձայնեցված հոդվածների հրապարակումը առիթ կտա այն կողմին, որը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը և այլն.

«Երբ ասում եք՝ ոչ կոռեկտ են մեր նկատմամբ, այս ոչ կոռեկտությունը նպատակ ունի՝ մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության, իրենց նպատակադրումների ռելսերի վրա: Անձնական հարց չէ, սա պետական անվտանգային հարց է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ: Ինչ վերաբերում է բովանդակության հրապարակմանը, ապա այն հրապարակված է ամբողջապես: Սահմանազատման կանոնակարգը հրապարակվե՞ց՝ հրապարակվեց, գնա՞ց ՍԴ՝ գնաց, ՍԴ-ն որոշում կայացրե՞ց՝ կայացրեց, կգա՞ ԱԺ՝ կգա, էն ժամանակ արդեն հնարավորություն կունենաք»:

 

Տեսանյութեր

Լրահոս