Բաժիններ՝

Վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ: Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031