Առաջարկեցի անցնել բանավոր ընթացակարգի՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը, մերժեցին. Հրայր Թովմասյան

«Հաշվի առնելով հարցի կարևորությունը, հետաքրքրությունը, ինչպես նաև՝ հանգամանքը, որ, ըստ իս, մի շարք հարցերի պատասխաններ հնարավոր էր ստանալ գործի բանավոր քննության շրջանակներում, ես առաջարկեցի հետաձգել-անցնել բանավոր քննության, բայց դատարանը մերժեց»,- Սահմանադրական դատարանի բակում 168am-ի հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝  անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությանը։

Հարցին՝ ինչպե՞ս է, որ Վրաստանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը որևէ իրավական գործընթացով չանցավ, բայց այս դեպքում հանկարծ որոշեցին մտցնել ՍԴ, այնուհետև՝ ԱԺ, նա պատասխանեց.

«Այդ և այլ շատուշատ հարցեր խորհրդակցական սենյակում  կարող են և քննարկման առարկա դառնալ, բայց դրանց վերաբերյալ ՍԴ դատավորներից մեկը Ձեզ իրավունք չունի ասելու»։

Հստակեցմանն էլ, թե հնարավո՞ր է՝ որևէ երկրի հետ չունենալ դիվանագիտական հարաբերություններ, բայց որոշել միջազգային պայմանագիր կնքել ու բերել դատարան, Հրայր Թովմասյանն արձագանքեց․

Կարդացեք նաև

«Թույլ տվեք այս շրջանակներում այդ հարցին չպատասխանել»։

Տեսանյութեր

Լրահոս