Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը ժամանել է հարավկորեական Բուսան

ԱՄՆ-ի միջուկային սուզանավը սեպտեմբերի 23-ին ժամանել է Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող մեծ ռազմածովային բազա: Այս մասին հաղորդում է Yonhap-ը։

Ռազմածովային ուժերի տվյալներով` ԱՄՆ-ի «Վերմոնտ» սուզանավը Բուսանի ռազմածովային բազա է ժամանել  տարածաշրջանում գործողություններ իրականացնելուց հետո, որպեսզի համալրի պաշարները և ապահովի անձնակազմի անդամների հանգիստը:

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը պլանավորում են «բարեկամական փոխանակման միջոցառումներ» անցկացնել սուզանավի անձնակազմի անդամների հետ:Նշվում է, որ սա սուզանավի առաջին այցն է Հարավային Կորեա 2020 թվականին այն շահագործման հանձնելուց հետո։Ամերիկյան սուզանավի ժամանումը տեղի է ունենում Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս