Մենք ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ չունենք․ Փաշինյան

ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերին Կազանում է տեղի ունենալու։ Ես ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել՝ եթե լրացուցիչ որևէ անելիք լինի, ապա ՀՀ-ն պատրաստ է այն իրականացնել»,- նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամն է, որ ՀՀ ղեկավարը մասկնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս