Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։

«Մուսա լեռան հուշահամալիրում. 1915 թվականի սեպտեմբերին 53 օր հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայեր փրկվեցին ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիների կողմից և մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին», – գրել է Ստեֆան Սեժուրնեն։

Տեսանյութեր

Լրահոս