Անթալիայում բացվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքը
Թուրքիայի Անթալիա նավահանգստային քաղաքում բացվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նոր ծառայողական շենքը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Վետրիկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Անթալիայում ապրում են Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու ամեն տարի մի քանի միլիոն ռուսներ են գալիս այստեղ հանգստի։ Ի հավելում էլ հյուպատոսը նշել է, որ օրինակ 2023-ին Անթալիա է մեկնել 3․5 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։
«Բացի մեր հյուպատոսական պարտականություններից Անկարայում ՌԴ դեսպանատան գլխավորությամբ նպաստում ենք Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը։ Անցած տարվա ընթացքում մենք մասնակցել ենք բազմաթիվ ռուս-թուրքական միջոցառումների։ Անկասկած, դրանցից ամենակարևորը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,-հայտարարել է հյուպատոսը։
Վետրիկը նաև նշել է, որ կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ արվեստի ցուցահանդեսներ, տոնական և սպորտային միջոցառումներ՝ ռուս աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ: