Բաժիններ՝

Դուրովին հինգ միլիոն եվրոյի չափով գրավ են նշանակել․ նա չի կարող լքել Ֆրանսիան

Պավել Դուրովը դատական վերահսկողության տակ է վերցվել, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը և պետք է 5 մլն եվրոյի չափով գրավ մուծի:

Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Դուրովը պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։

Այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովստին։

Դատախազության փոխանցմամբ, Դուրովը մեղադրվում է վեց հանցագործության մեջ, այդ թվում՝ ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար

Հիշեցնենք, որ որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Հայտնել են նաև, որ Դուրովին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս