Բաժիններ՝

Պավել Դուրովը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի հանցագործությունների մեջ

Գործը, որով հարցաքննվում է Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը, վերաբերում է 12 հանցագործությունների։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են Փարիզի դատախազության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ դրանց մեծ մասը կիբերհանցագործություններ են։

Գործին առնչվող հանցագործությունների ցանկը, որոնց համար Դուրովը հարցաքննվում է Ֆրանսիայում, ներառում է նաև կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի «լվացումը», հանցագործություն կատարելու համար գաղտնիության գործառույթներ ապահովելը, կրիպտոլոգիական գործիքների տրամադրումը, որոնք չեն ապահովում բացառապես նույնականացման կամ ամբողջականության գործառույթներ, մեղսակցությունը կազմակերպված խմբի կողմից անչափահասների պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածմանը կամ տրամադրմանը, թմրամիջոցների ձեռքբերմանը, փոխադրմանը, պահպանմանը կամ փոխանցմանը, ինչպես նաև լիազորված մարմինների պահանջով օրենքի շրջանակներում գաղտնալսումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031