![](/banners/BeFunky-design.jpg)
Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 երեխա, վիրավորել է 16 մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Screenshot_2-72.png)
Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 2 երեխա, 16 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վիրավորների թվում է 7 ոստիկան:
Նրանք վիրավորվել են, երբ հեռակառավարվող պայթուցիկը, որը ամրացված է եղել մոտոցիկլետին, պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ:
«Պայթուցիկները տեղադրվել են մոտոցիկլետի մեջ, որը կայանված է եղել տարածքում», – ասել է ոստիկանության սպա Մուջիբ-Ուր-Ռեհմանը: