Հեղինակավոր ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի դարպասապահով
Հունական «Օլիմպիակոս» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչի ծառայություններով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը` հղում անելով ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանին։
Աղբյուրի համաձայն՝ հունական ակումբի սկաուտներն ԱԵԿ-ի դեմ խաղից հետո կապ են հաստատել «Նոայի» ղեկավարների հետ, որոնք պատասխանել են, որ հարցը կքննարկեն, երբ «Նոան» նվաճի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը երևանյան ակումբում է այս տարվա հունվարից։