Թբիլիսին վաղաժամ հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն ժամկետից շուտ հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից, համապատասխան հրամանագիր է ստորագրել վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փաստաթուղթն ուղարկվել է նախագահի հաստատմանը, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Վրացական աղբյուրների համաձայն, Պատարաձեի լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2025 թվականի հունվարի 1-ին։

Թբիլիսին Ադբեջանում Պատարաձեի դիվանագիտական առաքելությունն ընդհատելու պատճառները չի պարզաբանել։

Տեսանյութեր

Լրահոս