Ջորջ Սորոսը Գերմանիային խորհուրդ է տվել լքել եվրոգոտին
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի միլիարդատեր, հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսը քննադատել է Գերմանիայի ակառավարության դիրքորոշումը՝ կապված եվրոգոտու ճգնաժամի հաղթահարման ուղիների ընտրության հետ:
Ելույթ ունենալով Ֆրանկֆուրտում՝ Սորոսը հայտարարել է, որ Գերմանիայի առաջարկած տնտեսական կոշտ միջոցները չեն գործում, և Գերմանիան պետք է համաձայնի եվրոպարտատոմսերի թողարկմանը, կամ էլ պետք է դուրս գա միասնական արժույթի գոտուց.
«Այդ ժամանակ մյուս երկրները կարող են պարտատոմսեր թողարկել առանց նրա: Այդ դեպքում կվերանա դեֆոլթի վտանգը և երկրների պարտքերը կդառնան կայուն: Եվրոն մեծապես կարժևորվի, ինչը կբարձրացնի մնացյալ բոլոր եվրոպական երկրների տնտեսությունների մրցունակությունը:
Իսկ Գերմանիան ինքը կշահի եվրոգոտու կողմից սեփական արտադրանքի պահանջարկի աճից: Հակառակ դեպքում ԵՄ-ը կարող է փլուզվել արդեն իսկ հաջորդ տարի կամ էլ ծայրահեղ դեպքում՝ 20 տարի անց»: