Բաժիններ՝

Երևան-Արմավիր ճանապարհին «Nissan»-ը կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել հանդիպակաց գոտում․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ե.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում՝ դեպի Վաղարշապատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել ծառն ու երկաթե էլեկտրասյունը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում մեջտեղում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։շ

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Nissan-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031