Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մոտ 500 բուժաշխատողներ են զոհվել

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց ի վեր 500 բժիշկ է զոհվել։

Ինչպես հայտնում է Al-Alam հեռուստաալիքը, հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, իսրայելական հարվածների հետևանքով շտապօգնության 130 մեքենա է ոչնչացվել, ինչը հանգեցրել է մոտ 500 բուժաշխատողի մահվան, իսկ հարյուրավորները՝ վիրավորվել են։

Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածում բժշկական ենթակառուցվածքների վրա հարձակումները տեղի բնակիչներին զրկել են հիմնական առողջապահական ծառայություններից, իսկ ջրամատակարարման և սանիտարական վատ պայմանները հանգեցրել են վաղաժամ մահացության մակարդակի աճին: Բժշկական հաստատությունների և բժիշկների վրա հարձակումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի Արևմտյան ափում, որտեղ ավելի քան 340 նման միջադեպ է գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս