Բաժիններ՝

Թուրքական ռազմարդյունաբերական 5 ընկերություն հայտնվել է «Defense News»-ի 100-յակում

Թուրքիայի կառավարության ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը շարունակում է իր հետքը թողնել համաշխարհային հարթակում։ Այդ ոլորտի թուրքական ընկերությունները հայտնվել են 2024 թվականի «Defense News»-ի լավագույն 100-յակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հալուք Գյորգյունը մատնանշել է 5 ընկերություն, որոնք տեղ են զբաղեցրել լավագույն 100-յակում։ Դրանցից երկուսն էլ իրենց հերթին ընդգրկվել են լավագույն 50 ընկերությունների մեջ։

Այսպիսով՝ «ASELSAN»-ը զբաղեցնում է 42-րդ, «TUSAŞ»-ը՝ 50-րդ, «Roketsan»-ը՝ 71-րդ, Մեքենաների և քիմիական արդյունաբերությունը՝ 84-րդ, իսկ «ASFAT»-ը՝ 94-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031