Բաժիններ՝

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: 

Երևանի ժամանակով 13:00-ից սկսած հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն որակավորման փուլի գոտեմարտերը:

97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունը (C գորգ):

77 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայից Կունարի Սարկինենն է: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին` երեկոյան 20:15-ից սկսած, իսկ մեդալային գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 7-ին ժամը 21:00-ից սկսած: 

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս