Երիտասարդները չհետևեցին Զարուհի Փոստանջյանի կոչին

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված երիտասարդներին Զարուհի Փոստանջյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ, որտեղ, ըստ նրա՝ գտվում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն երիտասարդներն ասացին, թե  հոգնել են խոսքերից ու իրենք կողմ են գործողություններին, իսկ գործողություններն, ըստ նրանց՝ «տեղի է ունենալու այստեղ»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, թե ինքը գնում է Ազատության հրապարակ, իսկ ՀՀ նախագահականի դիմաց մնացողներին կոչ արեց զգույշ լինել սադրիչներից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս