Թուրքիայի առողջապահության նախարարը հույն գործընկերոջը «հրավիրել է բուժման»

Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանն արձագանքել է նաև Թուրքիայի առողջապահության նորանշանակ նախարար Քեմալ Մեմիշօղլուն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրք նախարարի սոցցանցում կատարած գրառման մեջ ասված է.

«Հունաստանցի իմ գործընկեր Ադոնիս Գեորգիադիս, ես ուրախ կլինեմ ընդունել Ձեզ Ստամբուլի Բաշաքշեհիրի Չամ և Սաքուրա քաղաքային հիվանդանոցներում՝ ծառայություններ մատուցելու Ձեր առողջական վիճակի համար, որպեսզի նաև կարողանաք տեղում հետևել առողջապահության ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներին»:

Հիշեցնենք, որ Գեորգիադիսը հեռուստաեթերից հայտարարել էր. «Ինձ ծիծաղեցնում է թուրքերի «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» կարգախոսը։ Փաստորեն մեր գնած F-35 կործանիչներով կարող ենք մի գիշեր հանկարծակի լինել Թուրքիայում։ Առանց ռադարի ֆիքսման կարող ենք F-35-ներով մի գիշեր հանկարծակի հայտնվել Անկարայում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031