Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ է փորձարկել
Հնդկաստանը հուլիսի 24-ին իրականացրել է սեփական արտադրության Advansed Area Defense (AD) կալանիչ հրթիռի հաջող փորձարկումներ՝ երկրի հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի ստեղծման երկրորդ փուլի շրջանակներում:
Այս մասին հայտնել է The Times of India պարբերականը։Նշվում է, որ ըստ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO)՝ կալանիչ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որը նմանակում էր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է հրթիռը մշակողներին հաջող փորձարկումների կապակցությամբ։
«Նրանք կրկին ցուցադրել են Հնդկաստանի հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության բնագավառում», – հայտարարել է գերատեսչության ղեկավարը։
AD-ն մեծ հեռահարության երկաստիճան, պինդ վառելիքով կալանիչ հրթիռ է, որը նախատեսված է հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ինքնաթիռների ոչ մթնոլորտային և ներմթնոլորտային կալանման համար։
Հնդկաստանը ստեղծում է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը ունակ է ոչնչացնելու մինչև 5 000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ: