«Սա սկանդալ է, կրկես». Մասկերանոն` Արգենտինայի խաղի մասին
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն արձագանքել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի խմբային խաղում Մարոկկոյից կրած պարտությանը։
«Սա ամենամեծ կրկեսն է, որը ես տեսել եմ իմ կյանքում:
Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել խաղացողներին:
Խաղն ընդհատվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինչ-որ բան սկսեցինք նկատել, երբ դեռ տեղեկություն չունեինք։
Մենք նույնպես չենք սիրում, երբ նման բաներ են լինում:
Այժմ մենք պետք է շրջենք էջը և ճանապարհ գտնենք փլեյ-օֆֆ դուրս գալու համար մեզ անհրաժեշտ երկու հաղթանակներ տանելու համար:
Այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, սկանդալ է: Մենք պետք է կենտրոնանանք մեզ վրա։ Ակնհայտ է, որ դա շփոթեցնող է, բայց հիմա մենք պետք է առաջ նայեն»,- ասել է Մասկերանոն։
Հանդիպումը կայացել է Սենտ Էտյենի «Գեֆրոյ-Գյուշարդ» մարզադաշտում և երկու ժամ ընդմիջումից հետո անցկացվել է առանց հանդիսականների։ Մրցավարն ընդհատեց հանդիպումը ավելացված ժամանակի 16-րդ րոպեին (2։2)՝ խաղադաշտ վազած մարոկացի երկրպագուների անկարգությունների պատճառով։ Դադարի ընթացքում մրցավարները վերանայեցին Քրիստիան Մեդինայի հավասարեցման գոլը և չեղարկեցին գոլը խաղից դուրս վիճակի համար: Արդյունքում հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Մարոկկոյի։
Այժմ Մարոկկոյի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է B խմբի աղյուսակի առաջին հորիզոնականը, վերջին տեղում է Արգենտինան (0): Թիմերը նույն քառյակում են խաղում Ուկրաինայի և Իրաքի հետ։