ԱՄՆ-ում հեղափոխություն է սպասվում. Ռոբերտ Քենեդի կրտսեր
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում:
«Այս երկրում հեղափոխություն է սկսվելու։ Հարցն այն է, թե արդյոք այն ապավինելու է իդեալիզմին, թե մութ, հետադիմական ուժերին: Ընտրությունը մերնէ»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: