Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից
Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքն այսօր ավարտվեց, և նա արդեն ազատության մեջ է։
Չախալյանն ու ևս 4 անձինք ձերբակալվել էին մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։
Մայիսի 19–ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։