Բաքվում COP29 համաժողովի անցկացման նպատակը Ղարաբաղում էթնիկ զտումներն արդարացնելն է. Fridays For Future

Բաքվում COP29 համաժողովի անցկացման նպատակը Ղարաբաղում էթնիկ զտումներն արդարացնելն է, ասված է Fridays For Future հասարակական շարժման հայտարարության մեջ։

«Մենք հղոմ ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության հիմնական պահանջները, դրանց թվում՝ բոլոր քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման, միջազգային խաղաղապահների մեխանիզմով հայ բնակչության Արցախ վերադարձի իրավունքի երաշխավորման վերաբերյալ, Հայաստանի անվտանգությունը և խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև հայկական բռնազավթված տարածքների վերադարձի առնչությամբ։

Անտրամաբանական է համաժողովի անցկացման վայրն Ադրբեջանն ընտրելը, քանի որ այդ երկրին բաժին է ընկնում կլիմայական ճգնաժամի հիմնական պատճառ դառնող հանածո վառելիքի վաճառքից արտահանման 90%-ը,»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս