64-ամյա քաղաքացի է մահացել պայթյունի հետևանքով. ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում: