Բաժիններ՝

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Երևանում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը սկսելու է սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Հյուրընկալելու են հանրահայտ երաժիշտների, մեկնելու են Եվրոպա, սակայն բացառիկ եմ համարում հոկտեմբերի 6-ին կայանալիք երեկոն, երբ նվագախումբը ելույթ կունենա ականավոր օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ»,-ասել է Էդուարդ Թոփչյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031