Դառը հեգնանք է առաջանում, երբ նիկոլական ռեժիմի ամերիկյան սենսեյները ձոնում են Հայաստանում «դեմոկրատիայի» մասին, սակայն իրենց իսկ երկրում նման աղաղակող զարգացումներ են տեղի ունենում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սարգիս Խաչատրյանը նրան հարցրել է.

«Կարո՞ղ ենք փաստել, որ Թրամփի վրա կատարած մահափորձը կապահովի հենց Թրամփի հաղթանակը»:

 Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

 «Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без 5-ти» հաղթանակը գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով  թե՛ ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունները, թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակի նրբությունները։

Կցանկանայի ուշադրությունը հրավիրել երկու այլ հանգամանքների վրա․

1. Թրամփի վրա կատարած մահափորձը ցայտուն օրինակ և ապացույց է, որ ատելության խոսքից մինչև բռնություն մեկ քայլ է։ Համակարգված ատելությունը բերում է բռնության, իսկ բռնությունն իր հերթին, ցավոք, վերարտադրվելու ընդունակություն ունի, եթե կողմերը ժամանակին կանգ չառնեն։ Սա խիստ ակտուալ է ներկայիս իշխանության կողմից 2018-ից սկսած ատելության կաթսայում ապրող հայ հասարակության համար։

2. Ժամանակին ժողովրդավարության փարոս համարվող երկրում նման հարձակումն առաջատար թեկնածուի վրա արձանագրում է ժողովրդավարության ճգնաժամը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ամբողջ աշխարհում։ Դառը հեգնանք է առաջանում, երբ նիկոլական ռեժիմի սենսեյ հանդիսացող երկրի ներկայացուցիչները ձոնում են Հայաստանում «դեմոկրատիայի» մասին, սակայն իրենց իսկ երկրում նման աղաղակող զարգացումներ են տեղի ունենում։

Ամեն դեպքում ժողովրդին կայունություն և միասնություն եմ մաղթում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս