Բաժիններ՝

Որքա՞ն թեյավճար է ընդունված թողնել աշխարհի տարբեր քաղաքներում

Լոնդոն

Լոնդոնում, օրինակ, ընդունված է 10-15%-ի չափով թեյավճար թողնել: Սակայն  մինչ վճարելը, հարկավոր է նայել հաշիվը, քանի որ շատ են ռեստորանները, որոնք ավտոմատ կերպով թեյավճարն ընդգրկում են հաշվի մեջ` ավելացնելով 12,5%: Ընդ որում, դա ավելի շատ արվում է  ոչ թե, օրինակ, զույգի, այլ խմբերի այցելության դեպքում: Տաքսու վարորդների համար նույնպես ընդունված է 10-15% թեյավճար թողնել:

Բարսելոնա

Բարսելոնայում եւ Իսպանիայում ընդհանրապես թեյավճար թողնում են միայն եւ բացառապես այն դեպքում, երբ այցելուին դուր են եկել մատուցվող ուտեստներն ու ծառայությունները: Իսպանացի մատուցողների համար թեյավճարը, որը տատանվում է 7 – 13%-ի սահմանում, վկայում է այն մասին, որ այցելուն գոհ է հեռացել: Տաքսիներից օգտվելու դեպքում  ընդունված է վճարել մեկ եվրո կամ պարզապես կլորացնել հաշիվը, բացառությամբ, իհարկե, երկարատեւ ուղեւորությունների:

Փարիզ

Փարիզի գրեթե բոլոր ռեստորաններում եւ սրճարաններում  թեյավճարը ներառվում է հաշվի մեջ` «service compris» տողով: Մեկ-երկու եվրո միշտ էլ կարելի է ավելացնել բացառիկ սպասարկման համար: Իսկ տաքսիների վարորդներին արդեն ընդունված է վճարել 10-15%-ի չափով:

Սիդնեյ

Սիդնեյում եւ Ավստրալիայում գործում է ԱՄՆ-ում ընդունված նույն սկզբունքը` թեյավճար թողնել բոլորին: Ավստրալիայում, ընդ որում, կարելի է վճարել ընդամենը 10%:

Ստամբուլ

Թուրքերը նախընտրում են թեյավճար ստանալ իրենց արժույթով: Ընդ որում, դա  ավելի շատ արարողություն է: Միջին դասի ռեստորաններում եւ սրճարաններում «լանչի» համար կարելի է թողնել անգամ 5%, սակայն եթե խոսքը վերաբերում է «բարձր» դասի ռեստորաններին, ապա այստեղ այցելուից կպահանջվի 10%:

Իսկ եթե մտադիր եք այնտեղ հաջորդ օրը նույնպես ընթրել եւ չթունավորվել, խորհուրդ է տրվում թողնել 15%: Տաքսիի վարորդներն ավելի համեստ են. բավական է թողնել մանրադրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս