Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Telegram-ում նրա հաղորդագրությունից։
«Չորրորդ անգամ եվրոպական տարածաշրջանի երկրները գնում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ քննարկելու ընդհանուր թեմաներն ու մարտահրավերները»,- գրել է նա։
Զելենսկին հավելել է, որ այցի առանձին ծրագիր է Ուկրաինայի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։