Բաժիններ՝

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Բելառուսի մաքսավորները կասեցրել են Եվրամիությունից Ռուսաստան 1 տոննայից ավելի թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգությունը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մաքսավորներն առգրավել են ինքնիշխան Բելառուսի պատմության մեջ թմրանյութերի և հոգեմետ դեղերի ամենամեծ խմբաքանակը՝ 1077 կգ։ Առաջին մասը՝ ավելի քան 184 կգ հաշիշ, Բրեստի մաքսավորները հայտնաբերել են «Կոզլովիչի» անցակետում՝ լեհական բեռնատարը զննելիս», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ 188 կգ-անոց երկրորդ խմբաքանակը Ռուսաստան արտահանելու փորձի ժամանակ Վիտեբսկի մաքսատանը ձերբակալել են բելառուս հանցակցին։

Նաև զուգահեռաբար Բրեստի մաքսատան աշխատակիցները Բրեստում անցկացրել են հատուկ միջոցառումներ. պարզել են լեհի կապերը, Ռուսաստան տանելու համար թմրանյութերի հավաքման և պահպանման վայրը։

«Այստեղ աշխատել են Բրեստի ՆԳ վարչության թմրամիջոցների վերահսկման ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: Փախուստի փորձի ժամանակ ձերբակալվել է մեկ այլ հանցագործ, որը փորձել է տանել գրեթե 706 կգ հոգեմետ դեղեր», – նշել են Բելառուսի պետական ​​մաքսային կոմիտեում։

Գործով անցնող բոլոր անձինք ձերբակալված են։ Բրեստի մաքսատանը քրեական գործեր են հարուցել նշված խմբի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս