Ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի այցը Հունգարիա
Եվրահանձնաժողովի գործող ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել է Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը Հունգարիա, դրա մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Էրիկ Մամերը։
Նա հավելել է, որ միաժամանակ, «հաշվի առնելով ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության մեկնարկն ազդարարող վերջին իրադարձությունները, Եվրոպական հանձնաժողովը, ֆոն դեր Լայենի որոշմամբ, միայն ավագ պետական ծառայողների մակարդակով Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ կներկայացվի:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Ուկրաինա, Ռուսաստան և Չինաստան այն բանից հետո, երբ իր երկիրը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը (այս պաշտոնը նա կզբաղեցնի մինչև տարեվերջ):
Ինքը՝ Օրբանը, իր այցերն անվանել է «խաղաղ առաքելություն», որի ընթացքում երկրների ղեկավարների հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանները։
Մասնավորապես, Օրբանը Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մտածել հրադադարի մասին և բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Հանդիպումից հետո նա ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միայն «հզոր լուրջ դաշինքները», ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն են ի վիճակի ստանձնել միջնորդի դերը։