Հեքիաթի մեջ կախարդը ցախավելով է ճամփորդում, իրականության մեջ՝ հեծանիվով․ Սրբազան
Իմ առաքելությունը մեկ թիրախ ունի՝ սատանան, վիշապը, որը նստել է մեր ջրերի վրա և խմելով ցամաքեցնում է մեր կյանքը, Կոտայքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Սա չարի դեմ պայքար է՝ հանուն բարու հաղթանակի, սա մարմնացած նեռի դեմ պայքար է», – ասաց նա՝ նշելով, որ այլ տեղեկություններ ունեն, որոնց մասին կասի։
Այս ամենից զատ՝ նա նաև ավելացրեց․ «Հեքիաթի մեջ կախարդը ցախավելով է ճամփորդում, իրականության մեջ՝ հեծանիվով»։