ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
«Համաձայնագիրը երկարաժամկետ է, արժանապատիվ։ Այն բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: Ադրբեջանն ու Հայաստանը կիսում են այս տեսակետը: Սույն գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել կողմերին՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին»,- ասել է Բլինկենը` Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ։
ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով՝ այսօրվա հանդիպումն առիթ է արձանագրելու այն առաջընթացը, որը ձեռք է բերվել կողմերի միջև: