 
                        Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից վերադարձրել է 3310 գերու. Զելենսկի
 
                                    Գերիների փոխանակման շրջանակներում Ռուսաստանից Ուկրաինա է վերադարձել 3310 գերի։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կողմերը 50-ից ավելի փոխանակումներ են իրականացրել։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Նրա խոսքով ՝ ուկրաինական իշխանությունները բոլոր տեսակի ուղիներ են փնտրում բոլոր գերիներին տուն վերադարձնելու համար։
«Մենք շարունակում ենք ուղիներ փնտրել ռուսական գերությունից յուրաքանչյուրին ազատելու համար՝ մեր բոլոր զինվորականներին և քաղաքացիական անձանց, մեծահասակներին և երեխաներին», – ընդգծել է Զելենսկին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        