 
                        Իրանի նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ
 
                                    Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում կայացած համապետական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ մի շարք երկրների ղեկավարներից ստացել է շնորհավորական ուղերձներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը` ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների և ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման:
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրներն ապագայում կընդլայնեն բարիդրացիական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        