Բաժիններ՝

Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու երկրների կազմակերպության աջակցությունն Իսրայելի դեմ դատական գործում

Թուրքիան ակնկալում է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության աջակցությունն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով հարուցված դատական գործում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մայիսի 1-ին մենք հայտարարեցինք, որ կաջակցենք Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին ընդդեմ Իսրայելի, մենք կցանկանայինք տեսնել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության բոլոր անդամների աջակցությունն այս գործում», – ասել է Ֆիդանը հիշյալ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ անցկացրեց Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում գործողության հետ կապված Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու հայցով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել էր դադարեցնել իր ռազմական գործողությունները Ռաֆահում:

Մայիսի 10-ին Հարավային Աֆրիկան ​​դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ հրատապ խնդրանքով հավելյալ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Ռաֆահում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պայմանավորված նոր հանգամանքներով և փաստերով։ Դիմումատուն նաև խնդրել էր ճշգրտել այն միջոցները, որոնք արդեն եղել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս