Սլովակիայի քաղաքներից մեկի իշխանությունները ռուս թիավարներին արգելել են մասնակցել աշխարհի առաջնությանը
Սլովակիայի Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքի իշխանությունները ռուս մարզիկներին արգելել են մասնակցել թիավարման մարզաձևում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություններին։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մաքսիմ Օբրազցովը։
Նրա խոսքով՝ Սլովակիայի թիավարման ֆեդերացիան հանդես է եկել ռուսների մասնակցության օգտին, սակայն քաղաքապետարանը դեմ է եղել դրան։
«Մեր մարզիկներն, իհարկե, մի փոքր վրդովված էին, քանի որ նրանց թույլ չտվեցին մասնակցել մրցաշարին, բայց մենք ունենք բավականին հագեցած ներքին օրացույց», – ասաց Օբրազցովը:
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 2-ին և կշարունակվի մինչև հուլիսի 7-ը: