Բաժիններ՝

ԱՄՆ-ին մտահոգել է Հունգարիայի վարչապետի այցը Մոսկվա

ԱՄՆ-ին մտահոգում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը: Սպիտակ տանը կարծում են, որ այդ այցը չի նպաստում խաղաղության հաստատման նպատակին և հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման համար:

Օրբանը Մոսկվա է այցելել հուլիսի 5-ին և հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են ուկրաինական կարգավորումը, Ռուսաստանի և Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի և Հունգարիայի փոխհարաբերությունները և Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության հնարավոր սկզբունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս