Խաղողը` ժելեի մեջ
Բաղադրիչները՝
- 200 գ առանց կորիզի սև ու կանաչ խաղող
- 3 բաժակ շամպայն
- 2 ճ/գ ժելատին
- 2/3 բաժակ շաքարավազ
- 8 ճ/գ լիկյոր
- 1 կիտրոնի կեղև
Պատրաստման եղանակը
Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք թող փքվի: Ջուրը թափեք:
Շաքարավազի վրա մեկ բաժակ ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի կեղևն ու տաքացրեք մինչև շաքարավազի հալվելը: Կիտրոնի կեղևը հեռացրեք ջրի միջից:
Շաքարաջուրը սառեցրեք, ավելացրեք ժելատինը, տաքացրեք՝ չհասցնելով եռման: Ավելացրեք շամպայնն ու լիկյորը:
Տարայի մեջ մի քիչ ժելե լցրեք, թողեք մի փոքր հովանա, վրան մեկ շերտ խաղողի հատիկներ շարեք, վրան կրկին ժելե լցրեք, թողեք հովանա: Ապա լցրեք ժելեի մնացած մասը, սառեցրեք ու մատուցեք: