Հատապտղային միքս՝ դեղձի հետ
Բաղադրիչները՝
- 1-1/2 բաժակ կարմիր հաղարջ
- 1-1/2 բաժակ ելակ
- 6 հատ դեղձ
- 1 բաժակ շաքարավազ
- 1 նարնջի կեղև ու հյութ
- 3 ճ/գ ջուր
- դարչինի մեկ փայտիկ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը խառնեք ջրի հետ, ավելացրեք նարնջի կեղևն ու դարչինի փայտիկը: Թույլ կրակի վրա շաքարաջուրը հասցրեք եռման աստիճանի, 3 րոպե եփեք, ապա հանեք կրակի վրայից:
Դեղձերը խոշոր կտորներով կտրատեք, լցրեք տաք շաքարաջրի մեջ, ավելացրեք հաղարջը, 2-3 րոպե տաքացրեք կրակի վրա մինչև փափկելը:
Դեղձն ու հատապտուղները ցանցով հանեք շաքարաջրից, խառնեք ելակի հետ, կափարիչով ծածկեք, թողեք հովանա:
Շաքարաջուրը կրկին եռացրեք 4-5 րոպե մինչև խտանալը: Ավելացրեք նարնջի հյութն ու հովացրեք:
Մրգերն ու հատապտուղները լցրեք ափսեի մեջ, վրան լցրեք օշարակն ու մատուցեք սերուցքի հետ: