Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը կանչվել է Թուրքիայի արդգործանախարություն կապված «UEFA»-ի՝ Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նկատմամաբ հետաքննություն սկսելու որոշման հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես «EURO 2024» ֆուտբոլային առաջնության 1/8-րդ եզրափակչում Թուրքիա-Ավստրիա հանդիպման ընթացքում Մերիհ Դեմիրալը դարպասը գրավելուց հետո ցույց էր տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը:

Տեղի ունեցածից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարը «UEFA»-ից պահանջել էր պատժամիջոց կիրառել թուրք ֆուտբոլիստի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս