 
                        Կոլումբիայում վերջին 4.5 տարում առգարվվել են 6 տոննա կոկաին, որը պիտի ուղարկվեր Թուրքիա
 
                                    Կոլումբիայի թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ վերջին 4.5 տարում Կոլումբիայի նավահանգիստներում և օդանավակայաններում առգրավվել է 6 տոննա կոկաին, որը պետք է ուղարկվեր Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Կոլումբիայից Թուրքիա ճանապարհին առգրավված կոկաինի քանակը գերազանցել է կես տոննան։
Նշվում է, որ թմրանյութերի առգրավման գործով ձերբակալման դեպքերը հիմանկանում տեղի են ունեցել միայն թմրամիջոցների փոքրածավալ առաքումների ժամանակ։ 2020-ից մինչ օրս Կոլումբիայից Թուրքիա մաքսանենգության 41 դեպք է տեղի ունեցել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        