«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցի 15 հասցեի մոտ «Մորենա» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ժամանումը քաղաքացիները օգնություն են ցուցաբերել մեքենայում գտնվող՝ Մասիս քաղաքի բնակիչներ 23-ամյա Լևոն Աբգարյանին և 23-ամյա Արման Մարտիրոսյանին:
Վերջիններս քաղաքացիների օգնությամբ նաև տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը: