Ինչպե՞ս են ՊՆ հավկիթները հայտնվել վաճառքում (տեսանյութ)

Այսօր 168.am-ի խմբագրություն էին դիմել Մարինե Հովհաննիսյանն ու Մարինե Յակմուրյանը, ովքեր Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են: Այս մասին Մ. Յակմուրյանը հայտնել էր «Աշտարակ ձու» ընկերության գրասենյակ: « «Աշտարակ ձվի» օֆիսում մեզ ուրիշ համար են տալիս, զանգեցի, ու շատ կոպիտ պատասխանեցին, արդարանում էին, փոխարենը ասեին, կարող ա՝ թյուրիմացություն էր, էդ մի արկղը շփոթել են, գոռում էին վրաս: Ես էլ ասացի, եթե դուք չեք լսում ինձ, կբողոքեմ»,-ասաց Մ. Յակմուրյանը: Նրանց խոսքով` իրենք չեն բողոքում, թե ձուն թարմ չէ, այլ վիրավորված են ընկերության աշխատակիցների գռեհիկ վերաբերմունքից:

Կանայք իրենց հետ խմբագրություն էին բերել հավկիթները, որոնց վրա իրոք առկա էր ՊՆ մակնշումը։

dzu-1 dzu-2

Տեսանյութ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930