«Խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․». Նինա Հաչիգյանի ակնարկը

«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բռնությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

«Բայց երբ կա կայացած ժողովրդավարություն, քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է»,- նման կարծիք հայտնեց Նինա Հաչիգյանը։

Ակնհայտ է, որ հայաստանյան համակարգը հեռու է կայացած ժողովրդավարություն լինելուց, սակայն Նինա Հաչիգյանի դիվանագիտական ձևակերպումներն, ըստ էության, հնչեցին որպես աջակցություն ՀՀ իշխանությունների գործողություններին՝ սրանով ևս մեկ անգամ ապացուցելով արևմտյան չափանիշների երկակիությունը։

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս