Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-RkQ7merw6vvRpuj.jpg)
Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ լուրջ վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9։00-ի մերձակայքում, Ջալպայգուրիի շրջանում։ Բեռնատար գնացքն ուղևորատար գնացքին հարվածել է հետևից։ Բախման հետևանքով ուղևորատար գնացքի հետևի առնվազն 2 վագոն դուրս է եկել ռելսերից։
Դեպքի վայրում փրկարարական գործողություններ են իրականացվում։