Ջավախահայերը հանդիպում են պահանջում Բիձինա Իվանիշվիլիի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի ու Նինոծմինդայի (նախկին անվանումը՝ Բոգդանովկա) հայ բնակչությունը հանդիպում է պահանջում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Դրա հետ կապված՝ այդ շրջանների բնակիչները ակցիա են անցկացրել Պետական գրասենյակի մոտ.

«Մեր գլխավոր պահանջը վարչապետի հետ հանդիպելն ու Ջավախքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ նրան ամբողջական տեղեկատվություն հայտնելը: Տեղեկություններ են տարածվում, թե մենք սպառնալիք ենք ներկայացնում, սակայն դա այդպես չէ:

Բացի այդ, կան այլ խնդիրներ ևս, որոնց մենք պետք է լուծենք: Մենք նաև գրավոր հայտարարություններ ենք արել, սակայն ոչ ոք ուշադրություն չի հատկացրել մեզ վրա»:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ոչ վաղ անցյալում Ջավախք այցելած Վանո Մերաբիշվիլին այժմ փորձում է Թբիլիսիին համոզել, որ Ջավախքում կատարվում է յուրահատուկ իրադարձություն, ինչը, սակայն, բնավ այդպես չէ:

Տեսանյութեր

Լրահոս