Հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու. Տեղեկատվական շտաբ
ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։