ԱԽ քարտուղարը կգործուղվի Շվեյցարիա, ապա Ֆրանսիա. հայտնի է` ինչ օրակարգով

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

Գրիգորյանը Շվեյցարիա կմեկնի մայիսի 15-ին, աշխատանքային այցի շրջանակում։

«Արմեն Գրիգորյանը մասնակցելու է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հետո կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ։

Տեսանյութեր

Լրահոս