«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին». ԱՄՆ դեսպանատուն

Այսօր 168..am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով նշել, թե ինչպես են գնահատում հունիսի 12-ին Ազգային Ժողովի հարակից տարածքում կատարված իրադարձությունները: «Խնդրում ենք ներկայացնել դիրքորոշում՝

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ (այդ թվում լուսաձայնային նռնակների) և այն փաստերի վերաբերյալ, ըստ որոնց՝ այդ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները:

ԱՄՆ դեսպանատնից այս հարցերի առնչությամբ պատասխանել են.

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։

Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։

Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»։

Տեսանյութեր

Լրահոս